Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Ո՞ր մի հայը մյուս հային սպանի ու գնա պաշտոնի»

«Ո՞ր մի հայը մյուս հային սպանի ու գնա պաշտոնի»
15.05.2014 | 11:40

Այսօր Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստից առաջ խոսեց կառավարության շենքի առաջ մշտապես հավաքվող ցուցարարների հետ: Նրանցից մի մասին խոստացավ անձամբ հանդիպել, մյուսներին էլ վստահեցրեց, որ համապատասխան պաշտոնյաներին կհանձնարարի նրանց ընդունել, հետո կառավարության ներկայացուցչին հանձնարարեց հեռախոսահամարներ, դիմումներ վերցնել: Բանակում զոհվածների մայրերից մեկին խոստացավ նիստից հետո անմիջապես ընդունել: Երբ որդեկորույս մայրերից մեկն ասաց, թե ունեն ապացույցներ, ովքեր են իրենց որդիներին սպանել և չեն պատժվել, այլ պաշտոնի բարձրացում են ունեցել, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես ձեզ ո՞նց հավատամ, ի՞նչ է նշանակում` չեն պատժում: Ես չեմ ուզում որևէ մեկին պաշտպանել; Չի կարելի մարդկանց փնովել, անհիմն մեղադրել: Ո՞ր մի հայը մյուս հային սպանի ու գնա պաշտոնի»:

Ցուցարարներից վարչապետին օգնեց «փախչել» ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` հայտարարելով, որ նա պետք է մասնակցի նիստին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ